ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսական ռազմակայանը հայաստանցիներից ըմբռնում և աջակցություն է ակնկալում

Ռուսական ռազմակայանը հայաստանցիներից ըմբռնում և աջակցություն է ակնկալում
16.01.2015 | 13:35

Ռազմակայանի հրամանատարի տեղակալը վստահեցնում է, որ «այս սարսափելի հանցագործություն կատարողները խստագույնս կպատժվեն»։
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունն ու անձնակազմը ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից՝ հայտարարել է ռազմաբազայի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը։ «Մենք բոլորս միասին սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին։ Ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը ամրության բազմաթիվ փորձարկումների է ենթարկվել և թուրքական պատերազմների ժամանակ, և սարսափելի բնական աղետների ժամանակ, այժմ եկել է մեկ այլ փորձության ժամանակը, - ասել է Պալյուխովիչը՝ շարունակելով.-Նման հանցագործություն իրականացնողները ազգություն չունեն, բոլորին վստահեցնում եմ, որ այս սարսափելի հանցագործությունը կատարողները խստագույնս կպատժվեն»։ Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն իրականացնում են հանցագործության համատեղ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ «Զոհվածների ընտանիքին ռազմակայանի հրամանատարության կողմից կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, մենք ակնկալում ենք ձեր ըմբռնումն ու աջակցությունը: Միայն միասին՝ ուս ուսի տված մենք կկարողանանք հաղթահարել ցանկացած դժվարություն»,- ասել է գնդապետը։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ